14.09.2019 10:30

«Վալենսիայի» մարզիչ. «Ինձ հեռացրեցին Իսպանիայի գավաթը նվաճելու համար»

«Վալենսիայի» մարզիչ. «Ինձ հեռացրեցին Իսպանիայի գավաթը նվաճելու համար»

«Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը խոսել է իր պաշտոնանկության մասին: 

«Ես  համոզված եմ, որ ինձ հեռացրեցին Իսպանիայի գավաթում հաղթանակ տոնելու համար: 

Ամբողջ մրցաշրջանի ընթացքում մենք հաղորդագրություն և ակնարկներ  էինք ստանում ղեկավարության կողմից, որ գավաթի խաղարկությունում առաջ գնալ պետք չէ: 

Երկրպագուները ցանկանում էին պայքարել տիտղոսի ու խաղացողների համար: Մարզչական շտաբը ցանկանում էր նվաճել այդ գավաթը: 

Ինձ չեն հասել, թե ինչու ղեկավարությունը չէր ցանկանում հաղթանակ տոնել այստեղ: Գուցե դա երկրորդական մրցաշար է և առաջին նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է: 

Հենց գավաթում հաղթանակն էլ դարձավ իմ հեռացման պատճառը: Մենք շնորհավորանքներ չստացանք ակումբի սեփականատիրոջից գավաթը նվաճելուց հետո: Երբ ես մեկնեցի Սինգապուր, ինձ շնորհավորեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու, այլ ոչ թե գավաթում հաղթելու համար: Բախտս բերել է, որ երկրպագուները լավ են ընդունել ինձ: Ես երջանիկ եմ եղել «Վալենսիայում»,- Մարսելինոյի խոսքն է մեջբերել Goal-ը: