14.09.2019 11:00

Ջուզեպե Յակինի. «Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է»

Ջուզեպե Յակինի. «Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է»

Իտալիայում հանրահայտ մասնագետ Ջուզեպե Յակինին կարծիք է հայտնել «Ռոմայի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Ջուզեպե Մանչինիի մասին:

Մանչինին այս ամռանն է համալրել «գայլերի» կազմը «Ատալանտայից»: Հռոմեական ակումբն առաջնային իրավունք ունի գնելու խաղացողին 13 մլն եվրոյով: Մխիթարյանը նույնպես ամռանը համալրեց հռոմեացիների կազմը.

«Ինձ դուր է գալիս Մանչինին: Չնայած, Մխիթարյանն էլ շատ կարևոր խաղացող է: Պետրաչին լավ աշխատանք է կատարել տրանսֆերային շուկայում»,- Յակինիի խոսքն է մեջբերել RomaNews.eu-ն:

Յակինին տարբեր տարիներին աշխատել է «Էմպոլիում», «Սասուոլոյում», «Ուդինեզեում» և իտալական այլ  ակումբներում: