14.09.2019 12:00

Հայտնի է Անգլիայի՝ օգոստոսի լավագույն մարզչի անունը

Հայտնի է Անգլիայի՝ օգոստոսի լավագույն մարզչի անունը

Անգլիական Պրեմիեր Լիգայի պաշտոնական թվիթերյան էջը հրապարակել է մրցաշարի՝ օգոստոս ամսվա լավագույն մարզչի անունը։ Այդ պատվին արժանացել է «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Հաշվետու ամսին գերմանացի մասնագետի գլխավորած ակումբն անցկացրած 4 խաղում նույնքան հաղթանակ է տոնել՝ խփելով 12 և բաց թողնելով 3 գոլ։

Կլոպից բացի պարգևին հավակնում էին նաև Խոսեպ Գվարդիոլան («Ման․ Սիթի»), Բերնդան Ռոջերսը («Լեսթեր») և Ռոյ Հոջսոնը («Քրիսթալ Փելասը»)։