14.09.2019 12:26

Ռոյս. Կարիերաս ավարտելուց հետո չեմ պատրաստվում աշխատել ֆուտբոլի ասպարեզում

Ռոյս. Կարիերաս ավարտելուց հետո չեմ պատրաստվում աշխատել ֆուտբոլի ասպարեզում

Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսը խոսել է այն մասին, թե ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո:

«Եվս 15-20 տարի ֆուտբոլի ասպարեզում աշխատանքը հաստատ իմը չէ. կարիերաս ավարտելուց հետո կզբաղվեմ այն ամենով, ինչը չէի հասցնում անել այս ընթացքում:

Օրինակ՝ կճանապարհորդեմ, սակայն ոչ որպես ֆուտբոլիստ՝ տվյալ երկիր ժամանելով ընդամենը 1-2 օրով: Այլ նպատակներ էլ ունեմ, սակայն դրանց իրագործման համար ժամանակ է հարկավոր»,- գերմանացու խոսքերը փոխանցւոմ է Die Zeit-ը:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոյսն անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ: