14.09.2019 13:00

Արիգո Սակի. ԱՊԼ-ն ոսկե դարաշրջան է ապրում

Արիգո Սակի. ԱՊԼ-ն ոսկե դարաշրջան է ապրում

Իտալացի մասնագետ Արիգո Սակին խոսել է Պրեմիեր լիգայի մասին:

«Պեպ Գվարդիոլան, Յուրգեն Կլոպն ու Մաուրիցիո Պոչետինոն իմ սիրելի մարզիչներն են: Նրանցից յուրաքանչյուրն իր փիլիսոփայությունն ունի:

Անգլիայում հիանալի առաջնություն է: Վստահաբար կարող եմ ասել, որ ԱՊԼ-ն ոսկե դարաշրջան է ապրում:

Պրեմիեր լիգայի միակ խնդիրն այն է, որ այնտեղ խաղում են շատ հաճախ: Երևի դա է պատճառը, որ Անգլիայի ընտրանին լուրջ հաջողություննների չի կարողանում հասնել»,- իտալացու խոսքերը փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի գործող չեմպիոնը «Մանչեսթեր Սիթի»-ն է: