14.09.2019 19:05

Լա Լիգա. «Ռեալ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Լևանտե»-ին (տեսանյութ)

Լա Լիգա. «Ռեալ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Լևանտե»-ին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում 3:2 հաշվով պարտության մատնեց «Լևանտե»-ին:

Առաջին կեսից հետո Բենզեմայի դուբլի և Կազեմիրոյի գոլի շնորհիվ մադրիդցիները հաղթում էին 3:0 հաշվով: Երկրորդ կեսում հյուրերին հաջողվեց 2 գոլ հետ բերել, սակայն պարտությունից խուսափել չհաջողվեց:

Այսպիսով, վաստակած 8 միավորով «արքայական ակումբ»-ը ժամանակավորապես բարձրացավ 2-րդ հորիզոնական:

«Ռեալ» - «Լևանտե»՝ 3:2