14.09.2019 19:20

ԱՊԼ. «Լիվերպուլ»-ը կամային հաղթանակ տոնեց «Նյուքասլ»-ի նկատմամբ (տեսանյութ)

ԱՊԼ. «Լիվերպուլ»-ը կամային հաղթանակ տոնեց «Նյուքասլ»-ի նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Լիվերպուլ»-ը սեփական հարկի ներքո 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Նյուքասլ»-ի նկատմամբ:

Մերսիսայդցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Սադիո Մանեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Մոհամեդ Սալահը: Հյուրերի միակ գոլը խփել է Յեյտրո Վիլեմսը:

Այս հաղթանակից հետո Անգլիայի փոխչեմպիոնը վաստակում է 15 միավոր և 100%-ոց արդյուքնով շարունակում միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Լիվերպուլ» - «Նյուքասլ»՝ 3:1