15.09.2019 08:45

Լա Լիգա. «Բարսելոնա»-ն ջախջախեց «Վալենսիա»-ին (տեսանյութ)

Լա Լիգա. «Բարսելոնա»-ն ջախջախեց «Վալենսիա»-ին (տեսանյութ)

Լա Լիգայի 4-րդ տուրում մրցաշարի գործող չեմպիոն «Բարսելոնա»-ն հյուրընկալեց «Վալենսիա»-ին: 

Խաղի արդեն 3-րդ րոպեին «կապտանռնագույններ»-ի ֆուտբոլիստ Անսու Ֆատին բացեց հաշիվը: 4 րոպե անց հենց Ֆատիի փոխանցումից հետո էլ աչքի ընկավ Ֆրենկի դե Յոնգը: 

29-րդ րոպեին հյուրերի հարձակվող Կևին Գամեյրոն կրճատեց հաշվի տարբերությունը: Առաջին կեսը 2:1 ավարտվեց: Երկրորդ կեսի արդեն 52-րդ րոպեին կատալոնական ակումբի պաշտպան Ժերար Պիկեն դարձավ գոլի հեղինակ: 

60-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Լուիս Սուարեսը և արդեն մեկ րոպե անց դարձավ իր թիմի 4-րդ գոլի հեղինակը: Ուրուգվայցին աչքի ընկավ նաև 82-րդ րոպեին

«Չղջիկներ»-ի կազմում խաղավարտին գոլի հեղինակ նաև փոխարինման դուրս եկած Մաքսի Գոմեսը: Դա խաղի եզրափակիչ գնդակն էր:

Այսպիսով «Բարսա»-ն հաղթեց 5:1 հաշվով և այժմ 7 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: «Վալենսիա»-ն 4 միավորով 15-րդն է: 

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 5:2