15.09.2019 10:30

Էրիկսենը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ

Էրիկսենը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ

Անգլիական «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը վերջնական որոշում է ընդունել իր ապագայի վերաբերյալ, հայտնում է Marca-ն:

Էրիկսենը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ և տեղեկացրել է անգլիական ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Տոտենհեմը» 7,5 միլիոն եվրո աշխատավարձով 5 տարվա պայմանագիր է առաջարկել Կրիստիան Էրիկսենին:

 

Էրիկսենը 2020 թվականի ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ, և նրա ծառայություններով հետաքրքրվող ակումբները կկարողանան անվճար իրականացնել 27-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունը:

Էրիկսենը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2013 թվականից: Անգլիական ակումբը դանիացի կիսապաշտպանի դիմաց «Այաքսին» վճարել էր 13.5 միլիոն եվրո: