15.09.2019 12:00

«Լիվերպուլ»-ը անգլիական ֆուտբոլի ռեկորդ է գրանցել

«Լիվերպուլ»-ը անգլիական ֆուտբոլի ռեկորդ է գրանցել

«Լիվերպուլ»-ը հերթական հաղթանակն է տարել անգլիական Պրեմիեր լիգայում և մրցաշարի ռեկորդ է գրանցել: 

Հիշեցնենք, որ մերսիսայդցիները սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության էին հասել «Նյուքասլ»-ի նկատմամբ: 

Յուրգեն Կլոպի թիմը դարձել է Անգլիայի թոփ-դիվիզիոնի պատմության առաջին ակումբը, հաղթելով 14 անընդմեջ խաղում և նվազագույնը երկու գոլ խփելով դիմակայություններից յուրաքանչյուրում: