15.09.2019 22:09

Ա Սերիա. «Ռոմա»-ն գոլառատ խաղում հաղթեց «Սասուոլո»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ (տեսանյութ)

Ա Սերիա. «Ռոմա»-ն գոլառատ խաղում հաղթեց «Սասուոլո»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Ռոմա»-ն գոլառատ խաղում հաղթանակ տոնեց «Սասուոլո»-ի նկատմամբ:

«Գայլեր»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Կրիստանտեն (12'), Ջեկոն (20'), Մխիթարյանն (22') ու Կլյուվերտը (33'):

Հատկանշական է, որ այս խաղում 3 գոլային փոխանցմամբ աչքի ընկավ հռոմեացիների կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին:

Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Բերարդին (53', 73'):

«Ռոմա»-ն 5 միավորով 7-րդ հորիզոնականում է, «Սասուոլո»-ն ունի 3 միավոր ու 13-րդն է:

«Ռոմա» - «Սասուոլո»՝ 4:2