16.09.2019 12:00

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի» լավագույն խաղացողի թեկնածու

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի» լավագույն խաղացողի թեկնածու

Իտալական «Ռոման» «Սասուոլոյի» դեմ հանդիպման (4:2) լավագույն խաղացողի երեք թեկնածուների թվում ընդգրկել է նաեւ թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը դարձավ գոլի հեղինակ նորամուտի խաղում։

Մյուս թեկնածուներն են հոլանդացի հարձակվող Ջասթին Կլույվերտը եւ իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Ռոմա» - «Սասուոլո»՝ 4։2 (տեսանյութ)

Բրիան Կրիստանտե, 12, Էդին Ջեկո, 19, Հենրիխ Մխիթարյան, 22, Ջասթին Կլույվերտ, 33 - Դոմենիկո Բերարդի, 53, 72