16.09.2019 11:42

Հոնկոնգում իրավիճակը սրվում է

Հոնկոնգում իրավիճակը սրվում է

Կիրակի օրը Հոնկոնգում ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք զինված են եղել Մոլոտովի կոկտեյլներով և աղյուսներով։

Ավելի վաղ հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Բրիտանիայի հյուպատոսության մոտ։ Նրանք երգել են «Աստված, պահպանիր թագուհուն» օրհներգը և պահանջել, որ Մեծ Բրիտանիան Չինաստանին պարտադրի 1997 թ. իր խոստացած քաղաքական ազատությունները։

Հոնկոնգը նախկին բրիտանական գաղութ է։

Փոխանցում է BBC-ն։