16.09.2019 12:08

Քեմերոն. Բորիս Ջոնսոնը «brexit»-ական չէ, նա կարիերիստ է

Քեմերոն.  Բորիս Ջոնսոնը «brexit»-ական չէ, նա  կարիերիստ է

Բորիս Ջոնսոնը երբեք էլ չի հավատացել Brexit-ին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը։

Sunday Times թերթը նախկին վարչապետի նոր գրքից հատվածներ է հրապարակել, որոնցում Քեմերոնը պնդում է, որ Ջոնսոնը կառչել է Brexit-ից բացառապես հանուն իր քաղաքական կարերայի։

Քեմերոնն իր գրքում Ջոնսոնին անվանում է «ստախոսությամբ և ամեն ինչ վատաբանելու մոլուցքով  աչքի ընկնող պոպուլիզմի դարաշրջանի դեսպան»։

«Ես եկել եմ այն եզրակացության, որ նա խաղադրույք է դրել այնպիսի հանգուցալուծման վրա, որին ինքն էլ չի հավատում, միմիայն հանուն իր քաղաքական կարիերայի»,- գրում է Քեմերոնը։

Երկուշաբթի Բորիս Ջոնսոնը հանդիպում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ։ Սպասվում է, որ նա հանդիպման ընթացքում հայտարարելու է, թե հրաժարվում է Brexit-ի ցանկացած հետաձգումից։

Փոխանցում է BBC-ն։