16.09.2019 13:32

Հարձակում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա

Հարձակում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա

Դրոնների գրոհը Սաուդյան Արաբիայում՝ Աբկայկ և Հուայս քաղաքների նավթային օբյեկտների վրա, կրկնակի կրճատել է նավթի արդյունահանումը աշխարհի ամենախոշոր նավթարդյունաբերական երկրներից մեկում և հանգեցրել է լարվածության մեծացման ԱՄՆ-ի և Իրանի միջև։

Կիրակի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ  Զարիֆը Վաշինգտոնին մեղադրել է ստախոսության մեջ՝ ի պատասխան այդ երկրի պետքարտուղարի այն հայտարարության, թե Իրանը հարձակում է կազմակերպել Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառույցների վրա։

Շաբաթ գիշերը սաուդյան երկու կարևոր օբյեկտներ, այդ թվում՝ աշխարհի խոշորագույն նավթավերամշակող գործարանը, գրոհի են ենթարկվել են անօդաչու սարքերի կողմից, ինչի պատճառով թագավորությունում նավթի արդյունահանումը կրճատվել է գրեթե 50 %-ով։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են եմենցի հուսիտ-գրոհայինները, որոնք նկարագրել են տեղի ունեցածի որոշ մանրամասներ։ Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հարձակումից քիչ անց հայտարարել է, որ դրա հետևում կանգնած է Թեհրանը, իսկ այն, որ անօդաչու սարքերը եկել են Եմենից, ոչնչով չի հաստատվում։

Փոխանցում է BBC-ն։