16.09.2019 13:36

Արթուր Մանուկյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները. Արմենպրես

Արթուր Մանուկյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները. Արմենպրես

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի թեկնածու Արթուր Մանուկյանը երդման արարողությամբ ստանձնել է պատգամավորի պարտականությունները: 

Փոխանցում է «Արմենպրես»-ը:

«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Մանուկյանին»,- նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Արթուր Մանուկյանը համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝  պատգամավորի պարտականությունները ստանձնել է երդման արարողությամբ:

Ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը: