16.09.2019 14:57

Ադրբեջանում ԶԼՄ-ների օգնությամբ շորթման սխեմաներ են գործում

Ադրբեջանում ԶԼՄ-ների օգնությամբ շորթման սխեմաներ են գործում

Ադրբեջանում՝ կոռուպցիայի բարձր մակարդակ և մամուլի ազատության ցածր մակարդակ ունեցող այդ երկրում, իրենց լրագրող անվանող մարդկանց մի մասը փող է վաստակում ամենասովորական շորթման միջոցով։

Ընդ որում, այսպես կոչված՝ «ռեկետ անող» ԶԼՄ-ների սև ցուցակում հաճախ հանդիպում են նաև «աղքատ» լրատվամիջոցներ, որոնք պետական մարմինների անգործության պայմաններում սովորական մարդկանց օգնում են լուծել իրենց կենցաղային խնդիրները։

 Օրինակ՝ որևէ հանրակրթական դպրոցում  մի քանի ամիսը մեկ հայտնվում է ոմն «լրագրող», որը հայտարարում է, թե «ինչ-որ ծնողներ բողոքել են» այդ դպրոցի դեմ, և գումար է պահանջում՝ լռության դիմաց։ Դպրոցը պատրաստ է վճարել, միայն թե իր անունը չհայտնվի մամուլում։

Լրագրողական աշխատանքի տակ քողարկվող շորթողներին Ադրբեջանում անվանում են «ռեկետ անող» լրագրողներ։ Նրանք հիմնականում աշխատում են քիչ տպաքանակ ունեցող թերթերում և կայքերում, որոնք «մերկացնող» հոդվածներ են հրապարակում պաշտոնյաների ու գործարարների մասին։ Այդպիսի պարբերականների հաշվարկը վարում է Մամուլի խորհուրդը՝ հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է մամուլի ազատության պաշտպանությամբ և լրագրողի մասնագիտության չափորոշիչների բարելավմամբ։ Խորհուրդն ամեն տարի թարմացնում է այն ԶԼՄ-ների սև ցուցակը, որոնք, Մամուլի խորհրդի կարծիքով, խախտում են լրագրողական էթիկան։ Անցյալ տարի այդ ցուցակում եղել է 91պարբերական։

Փոխանցում է BBC-ն։