16.09.2019 15:18

Փաշինյանը ստորագրել է Արթուր Վանեցյանի ազատման միջնորդագիրը

Փաշինյանը ստորագրել է Արթուր Վանեցյանի ազատման միջնորդագիրը

«ԱԱԾ տնօրենին՝ աշխատանքից ազատման միջնորդագիրը ստորագրել եմ,  եւ համապատասխան հրամանագիրը կարծում եմ 1-2 օրվա ընթացքում կհրապարակվի»,- այդ մասին քիչ առաջ մամլո ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  նշելով, որ դա տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Փաշինյանը նշել է նաեւ, որ այս պահին Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնություն դուրս բերելու գործի վրա: