16.09.2019 16:02

Զելենսկի. Խաղաղությունը Դոնբասում և Ղրիմի վերադարձը շարունակում են լինել իմ հիմնական խնդիրները

Զելենսկի. Խաղաղությունը Դոնբասում և Ղրիմի վերադարձը  շարունակում են լինել իմ հիմնական խնդիրները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հայտարարել է, որ նախկինի պես՝ խաղաղությունը Դոնբասում և Ղրիմի վերադարձը համարում է իր հիմնական խնդիրները պետության ղեկավարի պաշտոնում, և դրա կապակցությամբ՝ մտադիր չէ հրաժարվել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներից։

«Պատերազմը ավարտելը և բոլոր ուկրաինական տարածքների ապաօկուպացումը իմ գլխավոր առաքելությունն են՝ որպես Ուկրաինայի նախագահ,- ասել է Զելենսկին Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ բանակցություններից հետո։- Եվ մենք մեծ հույսեր ենք կապում ձեր դիվանագիտական աջակցության, մեր գործընկերների, այդ թվում՝ Սլովակիայի կողմից սանկցիոն ճնշում գործադրելու հետ»։

Զելենսկին հայտարարել է, թե հուսով է, որ «նորմանդական քառյակի» գագաթնաժողովում կհաջողվի լուծել փոխանակման հարցը՝ «բոլորը բոլորի հետ» բանաձևով, և պայմանավորվել զորքերը դուրս բերելու մասին։

Փոխանցում է tass.ru-ն։