16.09.2019 17:17

ԵՀ ղեկավարը պարզաբանել է եվրոպական կենսակերպի պաշտպանի պաշտոնի հիմնումը

ԵՀ ղեկավարը պարզաբանել է եվրոպական կենսակերպի պաշտպանի պաշտոնի հիմնումը

Օտարերկրյա ուժերի միջամտությունը եվրոպական քաղաքականությանը, ինչպես նաև ազգայնականների գործունեությունը բուն Եվրամիության երկրների ներսում, սպառնում են եվրոպական արժեքներին և կարգերին։ Դրանով է բացատրվում եվրոպական կենսակերպի պաշտպանության հարցով Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի տեղակալի նոր պաշտոնի ներմուծումը։

Սեպտեմբերի 10-ին ԵՀ նոր կազմի նշանակված նախագահ Ուրսուլա ֆոն դեռ Լյայենը տեղեկացրել է, որ ԵՀ-ի՝ եվրոպական կենսակերպի պաշտպանության հարցով փոխնախագահի պաշտոնը կհայտնվի ԵՀ նոր կազմում, որն իր աշխատանքները կսկսի նոյեմբերի 1-ից։ Նրա խոսքով՝ այդ պաշտոնը կզբաղեցնի Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության նախկին ղեկավար, հույն Մարգարիտաս Սխանասը։

Ֆոն դեռ Լյայենի որոշումը  քննադատության ալիք է բարձրացրել, հատկապես՝ լրագրողների և Եվրախորհրդարանի պատգամավորների շրջանում, նրանից պարզաբանումներ են  պահանջել։

Փոխանցում է tass.ru-ն։