17.09.2019 11:03

Եվրամիություն. «Բորիս, մենք չենք զիջելու»

Եվրամիություն. «Բորիս, մենք չենք զիջելու»

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրն առաջին անգամ հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Հանդիպումից առաջ Ջոնսոնը խոսել է «զգուշավոր լավատեսության» մասին, սակայն Յունկերից ստացել է միանգամայն կանխատեսելի պատասխան՝ «ուղարկեք ձեր առաջարկները, մենք դրանք կքննարկենք ու կորոշենք» ոճով:

Բրյուսելը Բորիս Ջոնսոնին հասկացրել է՝ մեզ Մեծ Բրիտանիայի «կոշտ» ելքով վախեցնել չի հաջողվի:

Փոխանցում է BBC-ն: