17.09.2019 11:41

Սնոուդենն ուզում է գնալ Եվրոպա

Սնոուդենն ուզում է գնալ Եվրոպա

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, որը 2013 թվականից ապրում է Ռուսաստանում, հույս ունի ապաստան ստանալ ԵՄ երկրներից մեկում:

Գերմանական ZDF հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ Սնոուդենին հարց են տվել՝ չի՞ վախենում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի օր հանկարծ կհրաժարվի նրան հյուրընկալելուց:

«Նա կարող է, ցավոք: Քանի դեռ Եվրոպայի քաղաքականությունն այսպիսին է, որի շրջանակներում իրազեկիչին չեն պաշտպանում ԱՄՆ-ից, այլ պաշտպանում են միայն Սաուդյան Արաբիայից, Չինաստանից կամ Ռուսաստանից, այդ խնդիրը դեռ առկա կլինի: Կարծում եմ, որ դա այս պատմության ամենադառը դասն է: Ի՞նչ եզրակացություն են անելու սրանից ապագա իրազեկիչները: Դա ի՞նչ կտա աշխարհին: Ի՞նչ է դա ասում մեր մասին»,- ասել է Սնոուդենը:

Նրա կարծիքվ՝ կանցլեր Անգելա Մերկելի օրոք ինքը Գերմանիայում ապաստան ստանալու հնարավորություն չի տեսնում և շատ է ուզում, որ այդ իրավունքն իրեն տրամադրի Ֆրանսիայի գործող նախագահ Էմանյուել Մակրոնը:

ԱՄՆ-ում Սնոուդենը մեղադրվում է լրտեսության մեջ. 2013 թ. նա հրապարակել է տվյալներ ամերիկյան հատուկ ծառայությունների էլեկտրոնայի լրտեսման մեթոդների, այդ թվում՝ օտարերկրյա առաջնորդների գաղտնալսման վերաբերյալ:

Փոխանցում է euronews-ը: