17.09.2019 12:00

Բելառուսը հերքում է Ռուսաստանի հետ համադաշնության ստեղծումը

Բելառուսը հերքում է Ռուսաստանի հետ համադաշնության ստեղծումը

Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվել են մասնակիորեն միավորել տնտեսությունները, և փաստորեն՝ խոսքը համադաշնային պետություն ստեղծելու մասին է, սեպտեմբերի 16-ին գրել է «Коммерсант» թերթը:

Մինսկում առաջարկել են թերթի հրապարակումը որակել որպես «լրագրողական սին կաղապար»:

«Խոսքը բավական արմատական մի նախագծի մասին է. դա մասնակի տնտեսական ներգրավվածություն է՝ առնվազն ինչպես Եվրամիությունում է, իսկ որոշ հարցերում էլ նմանվում է համադաշնային կամ նույնիսկ դաշնային պետություններին»,- գրել է թերթի փոխխմբագիր Դմիտրի Բուտրինը:

Անկախությունը սրբություն է, և կառավարման  ոչ մի  համատեղ մարմին չի ստեղծվում, որովհետև երկրները դրան պատրաստ չեն, հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

Ինտեգրման ծրագրի նախագիծը  ծրագիր կդառնա միայն այն ժամանակ, երբ այն ստորագրեն նախագահները, մամուլին հայտնել է Էյսմոնտը: «Բոլոր բարձրագոչ տերմինները, որոնք գործածվում են հոդվածում՝ համադաշնություն, դաշնություն և այլն, մենք կառաջարկեինք գնահատել որպես լրագրողական դատարկ կաղապարներ»,- ասել է նա:

Փոխանցում է BBC-ն: