17.09.2019 13:25

Դատավորը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Դատավորը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց Մարտի մեկի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշումը: Դանիբեկյանը մերժեց փաստաբանների միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանները՝ հաշվի առնելով ՍԴ վերջին որոշումը, միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ փոխել Քոչարյանի խափանման միջոցը: