17.09.2019 14:31

Իրանի գլխին ամպեր են կուտակվում

Իրանի գլխին ամպեր են կուտակվում

ԱՄՆ-ը Իրանին է մեղադրում Սաուդյան Արաբիայում նավթի գործարանների վրա հարձակման համար:

Ամերիկացիների տեղեկություններով՝ 19 թիրախները խոցվել են, հավանաբար, դրոններով կամ թևավոր հրթիռներով, ընդ որում՝ հարվածները հասցվել են հյուսիսից և հյուսիս-արևմուտքից, այսինքն՝ Իրանի, Իրաքի կամ Պարսից ծոցի հյուսիսային հատվածի տարածքից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ չափազանց մտահոգված է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և Իրանի պահվածքով, որը, նրա խոսքով՝ ապակայունացնում է ողջ տարածաշրջանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ ագրեսորի դեմ կարող է ռազմական ուժ կիրառվել: Միացյալ Նահանգների նախագահը, սակայն, շեշտել է, որ կուզենար խուսափել պատերազմից:

Իրանը հերքում է բոլոր մեղադրանքները:

Փոխանցում է BBC-ն: