17.09.2019 15:00

Սնոուդենը՝ Թրամփի մասին. «Նա երբեք այնպիսի սեր չի տեսել, որի համար ստիպված չէ վճարել»

Սնոուդենը՝ Թրամփի մասին. «Նա երբեք այնպիսի սեր չի տեսել, որի համար ստիպված չէ վճարել»

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ջանում է գրավել մարդկանց համակրանքը, սակայն իր խոսքն այնքան ագրեսիվ է ձևակերպում, որ հակառակ արդյունքն է ստանում:

«Կարծում եմ՝ Թրամփին հասկանալը բավական հեշտ է: Նախագահ Թրամփը ինձ ապշեցնում է, ավելի շուտ՝ որպես մի մարդ, որը երբևէ այնպիսի սեր չի տեսել, որի համար պարտավոր է վճարել: Նա ընդամենը ջանում է դուր գալ մարդկանց: Ցավոք՝ դա մեծ թվով բացասական հետևանքների է հանգեցնում»,- ասել է Սնոուդենը:

Նախկին գործակալը նաև շեշտել է ԱՄՆ 45-րդ նախագահի «ագրեսիվ և վիրավորական» պահվածքը:

Բացի այդ՝ Սնոուդենը հայտարարել է, որ ուզում է ոչ թե ոչնչացնել ամերիկյան այդ հատուկ ծառայությունը, այլ ընդհակառակը՝ «վերակառուցել այն»: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ապատեղեկատվությունը Միացյալ Նահանգներում այնպիսի թափ է հավաքել, որ խորապես ախտահարել է ամբողջ ամերիկյան քաղաքականությունը: Նրա կարծիքով՝ այն գաղափարը, թե տպավորությունները կամ զգացումներն ավելի կարևոր են, քան փաստերը՝ «թունավոր է դեմոկրատիայի համար»:

Փոխանցում է tass.ru-ն: