17.09.2019 15:33

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի բանակցություն չի լինի

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի բանակցություն չի լինի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բացառել է ցանկացած մակարդակում ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարավորությունը: Այդ մասին այսօր հաղորդել է Tasnum գործակալությունը:

«Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունների միջև բանակցություններ չեն լինի ոչ մի մակարդակում: Նման շփումներ ունենալը կնշանակի (Իրանի նկատմամբ )ամերիկյան ճնշման քաղաքականության հաջողություն»,- ասել է այաթոլլան:

Նրա խոսքով՝ «եթե ԱՄՆ-ը հրաժարվի իր խոսքերից և վերադառնա միջուկային գործարքին, այդ ժամանակ Իրանը, հնարավոր է, երկխոսության գնա նրա հետ»: «Հակառակ դեպքում ոչ մի բանակցության մասին խոսք լինել չի կարող ո՛չ Նյու Յորքում, ո՛չ էլ որևէ մի այլ տեղ»,- հավելել է Խամենեին:

Երկուշաբթի Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի ծրագրել հանդիպել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կայանալիք ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Փոխանցում է tass.ru-ն: