17.09.2019 16:00

Նառիշկինը հայտարարել է ռազմական սպառնալիքի առկայության մասին

Նառիշկինը հայտարարել է ռազմական սպառնալիքի  առկայության մասին

Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա դրոններով հարձակում գործելուց հետո առկա է ռազմական սցենարի սպառնալիք, լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նառիշկինը՝ միաժամանակ հույս հայտնելով իրադրության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Շաբաթ գիշերը Սաուդյան Արաբիայի երկու նավթային օբյեկտների վրա անօդաչու սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել:

Երկիրը, որը հանդիսանում է նավթի խոշորագույն արտահանողը և նավթի երեք խոշորագույն արդյունահանողներից մեկը, հայտարարել է, որ իր նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո արդյունահանումը կրճատվել է կրկնակի՝ օրական սովորական առնվազն 9,8 միլիոն բարել ցուցանիշից հասնելով  5,7 միլիոն բարելի:

Փոխանցում է ria.ru-ն: