17.09.2019 16:43

Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը՝ սեպտեմբերի 20-ին

Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը՝ սեպտեմբերի 20-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվել է սահմանադրական կարգը տապալվելու մեջ մեղադրվող հնգյակի գործը:

Գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր միջնորդություն են ներկայացրել՝ փոխել իրենց պաշտպանյալի խափանման միջոցը գրավի դիմաց:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17։00-ին։

Հիշեցնենք, որ դատավարության մեկնարկին դատավորը հրապարակել էր Քոչարյանի պաշտպանների նախորդ միջնորդության վերաբերյալ որոշումը:

Քոչարյանի փաստաբանները՝ հաշվի առնելով ՍԴ վերջին որոշումը, միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ փոխել Քոչարյանի խափանման միջոցը:

Դատավոր Դանիբեկյանը մերժել էր այդ միջնորդությունը: