18.09.2019 09:14

ՉԼ. «Լիվերպուլը» պարտվեց «Նապոլիին», այլ արդյունքներ (տեսանյութ)

ՉԼ. «Լիվերպուլը» պարտվեց «Նապոլիին», այլ արդյունքներ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում պայքարը սկսեցին E, F, G, H խմբերի ներկայացուցիչները: Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը» պարտություն կրեց «Նապոլիի» հետ խաղում: Լարված պայքարում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեցին 82-րդ րոպեին Դրիս Մերտենսի իրացրած 11 մետրանոց հարվածը և 90-րդ րոպեին Ֆերնանդո Լյորենտեի խփած գոլը:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ

«Զալցբուրգը» խոշոր հաշվով հաղթեց «Գենկին», «Լեյպցիգը» հաղթանակ տարավ «Բենֆիկայի» նկատմամբ, «Այաքսը» 3 գնդակի տարբերությամբ հաղթեց «Լիլին», իսկ «Վալենսիան» հաղթանակ տարավ «Չելսիի» հետ արտագնա խաղում:

E խումբ

«Նապոլի» - «Լիվերպուլ»՝ 2:0 

Դրիս Մերտենս, 82 (11մ.), Ֆերնանդո Լյորենտե, 90

«Զալցբուրգ» - «Գենկ»՝ 6:2 

Էրլինգ Բրաուտ Հալանդ, 2, 34, 45, Հի-Չան Հուանգ, 36, Դոմինիկ Սոբասլայի, 45 - Մբուանա Սամատա, 52

G խումբ

«Բենֆիկա» - «Լեյպցիգ»՝ 1:2

Հարիս Սեֆերովիչ, 84 - Տիմո Վերներ, 69, 79

H խումբ

«Այաքս» - «Լիլ»՝ 3:0

Քուինկի Պրոմես, 18, Էդսոն Ալվարես, 50, Նիկոլաս Տագլիաֆիկո, 62

«Չելսի» - «Վալենսիա»՝ 0:1