18.09.2019 10:00

Բռնցքամարտի ԱԱ. Արման Դարչինյանը և Գուրգեն Հովհաննիսյանը կրկին հաղթեցին և դուրս եկան հաջորդ փուլ

Բռնցքամարտի ԱԱ. Արման Դարչինյանը և Գուրգեն Հովհաննիսյանը կրկին հաղթեցին և դուրս եկան հաջորդ փուլ

Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ են տարել: Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

75 կգ քաշային Արման Դարչինյանը հաղթել է Սլովակիայի, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը՝ Ավստրիայի ներկայացուցչին: Դարչինյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, իսկ Հովհաննիսյանը 1/8:

Մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով:

Տեղեկացնենք նաև, որ քառորդ եզրափակչի համար կպայքարեն նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: