18.09.2019 11:00

Արսեն Վենգերը կարող է գլխավորել «Սպարտակը»

Արսեն Վենգերը կարող է գլխավորել «Սպարտակը»

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է զբաղեցնել Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է РИА Новости-ն:

Ռուսական ակումբի ղեկավարության ներկայացուցիչները կապ են հաստատել Վենգերի հետ և քննարկել են ֆրանսիացի մարզիչի անձնական պայմանագրի կետերը: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արսեն Վենգերն աշխատանքի կանցնի ֆուտբոլի միջազգային կազմակերպությունում՝ ՖԻՖԱ-ում:

69-ամյա մասնագետն «Արսենալը» գլխավորել է 1996-2018 թվականներին: