18.09.2019 12:00

Կլոպ.«Նապոլի»-ն կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը

 Կլոպ.«Նապոլի»-ն կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Նապոլի»-ից կրած պարտությունը:

«Շատ ցավալի է, քանի որ մենք ավելի լավ էինք խաղում, քան անցյալ տարի: Բաց խաղ էր, ու շատ հակագրոհներ ունեցանք. գլխավոր խնդիրն այն է, որ չկարոցացանք իրացնել դրանցից ոչ մեկը:

Կարծում եմ՝ «Նապոլի»-ն կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում: Եթե դու հետաքրքիր ու ճկուն տակտիկա ունես, անպայման չէ, որ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար լինես աշխարհի լավագույն թիմը»,- գերմանացու խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր նեապոլիտանական ակումբի հաղթանակով՝ 2:0 հաշվով: