18.09.2019 12:30

Ռոնալդուն լինելը բավականին բարդ է...

Ռոնալդուն լինելը բավականին բարդ է...

«Յուվենթուս»-ի ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ երկար տարիների մամուլի, հանրային ուշադրությունը հոգնեցրել է իրեն, ու ցանկանում է որոշ ժամանակ հեռու լինել այդ ամենից:

«Ռոնալդուն լինելը բավականին բարդ է. ճիշտ է, իմ կյանքում շատ բան ֆանտաստիկ է, սակայն հանրային ուշադրությունը երբեմն շատ է խանգարում: Վերջին 9 տարիներին իմ կյանքը փոխվել է. օրինակ՝ երեխաներիս հետ չեմ եղել այգում:

Շատ բան եմ տեսել ու կյանքի մեծ փորձ ունեմ. կարող եմ ասել, որ 100 տոկոսով վստահում եմ ընդամենը 4 մարդու. Կարծում եմ՝ այսպիսի պայմաններում դա լրիվ նորմալ երևույթ է»,- պորտուգալացու խոսքերը փոխանցում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ այսօր Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության շրջանակում Կրիշտիանուի «Յուվենթուս»-ը հյուրընկալվելու է «Ատլետիկո»-ին: Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: