18.09.2019 13:30

Իգուաինը մարզման ժամանակ հարվածել է մարզչին (տեսանյութ)

Իգուաինը մարզման ժամանակ հարվածել է մարզչին (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը հանկարծակի զայրույթի նոպա է ունեցել մարզման ժամանակ։

Ֆուտբոլիստը չի կարողացել հասնել գնդակին ու չարությունն արտահայտել է թիմի մարզիչներից մեկին հարվածելով: Դրանից հետո Իգուաինը մի քանի անգամ հարվածել է գովազդային վահանակին: Նրան փորձել է հանգստացնել իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին:

Իտալիայի չեմպիոնը պատրաստվում է Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Մադրիդում: