18.09.2019 13:19

Վարչապետը ոստիկանապետին աշխատանքից ազատելու առաջարկություն է ներկայացրել նախագահին

Վարչապետը ոստիկանապետին աշխատանքից ազատելու առաջարկություն է ներկայացրել նախագահին

Նախագահի աշխատակազմում ստացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու մասին: «Ազատությանը» այդ մասին հայտնել են Հայաստանի նախագահի գրասենյակից:

Արմեն Սարգսյանը դեռ համապատասխան հրամանագիրը չի ստորագրել: Ստորագրվելուն պես այն կտեղադրվի ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում: