18.09.2019 13:03

ԱՄՆ-ը գիտի, թե որտեղից են գրոհել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա

ԱՄՆ-ը գիտի, թե որտեղից են գրոհել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա

Ամերիկյան ԶԼՄ-ների բարձրաստիճան աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ-ը պարզել է այն տեղերը, որտեղից սեպտեմբերի 14-ին օդ են բարձրացել դրոններն ու հրթիռները՝ լրջորեն վնասելով Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները:

Ըստ աղբյուրի՝ նավթային ենթակառույցների վրա գրոհած դրոնների թիվը եղել է առնվազն 20-ը, այլ ոչ թե 10, ինչպես պնդում էին հուսիտ-գրոհայինները, որոնք ստանձնել են հարձակման պատասխանատվությունը: Բացի այդ՝ օբյեկտների վրա հրթիռներ են արձակվել:

Դրոններն ու հրթիռները արձակվել են Իրանի հարավային շրջաններից՝ Պարսից ծոցի հյուսիսային ափի մերձակայքից, պնդում է աղբյուրը: Ընդ որում՝ սաուդյան ՀՕՊ-ը հարձակում էր սպասում հարավից՝ Եմենից, դրա համար էլ անուշադիր է եղել հյուսիսից եկած հարվածի նկատմամբ:

Փոխանցում է BBC-ն: