18.09.2019 14:04

Բրիտանիայի գերագույն դատարանը կպարզի՝ խաբե՞լ է Ջոնսոնը թագուհուն, թե՞ ոչ

Բրիտանիայի գերագույն դատարանը կպարզի՝ խաբե՞լ է Ջոնսոնը թագուհուն, թե՞ ոչ

Բրիտանիայի գերագույն դատարանը երեքշաբթի սկսել է վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությամբ խորհրդարանի աշխատանքի դադարեցման վերաբերյալ գործի քննությունը:

Ջոնսոնի հակառակորդները պնդում են, որ նա ապատեղեկացրել է թագուհուն՝ պնդելով, որ խորհրդարանի աշխատանքի դադարեցումը կապ չունի brexit-ի շուրջ ծագած տարաձայնությունների հետ:

Այն, որ Բրիտանիայի վարչապետի ազնվությունը և նրա փոխհարաբերությունները թագուհու հետ դարձել են դատավարության առարկա՝ ինքնին բացառիկ դեպք է, որն արտացոլում է Բրիտանիայում քաղաքական ճգնաժամի խորությունը:

Եթե դատավորների որոշումը լինի ոչ հօգուտ Բորիս Ջոնսոնի, ապա դա անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ թե՛ նրա կարիերայի և թե՛ brexit-ի շուրջ ծավալվող իրադարձությունների ընթացքի վրա:

Փոխանցում է BBC-ն: