«Կոշ» ՔԿՀ պետը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով. Ա1+

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Լյովա Բաղդասարյանին։
Լուրը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատել է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով»,- ասել է Նավիկյանը։