18.09.2019 15:08

Պոռոշենկոն կրկին չի ներկայացել հարցաքննության

Պոռոշենկոն կրկին չի ներկայացել հարցաքննության

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոն հերթական անգամ չի ներկայացել հարցաքննության Հետաքննությունների պետական գրասենյակում:

Նախկինում Պոռոշենկոն երկու անգամ էլ է անտեսել հարցաքննությունների ներկայանալու պահանջը: Պետական գրասենյակի տնօրեն Ռոման Տրուբան այդ առթիվ հայտարարել է, որ նախկին նախագահը հարցաքննության չի ներկայանում շատ կասկածելի պատճառներով, և ընդգծել է, որ նա, ամեն դեպքում, ստիպված կլինի ներկայանալ 2020 թ. հունվարից, երբ ուժի մեջ մտնի Ուկրաինայի օրենքը պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու վերաբերյալ:

Պոռոշենկոն անցնում է մի քանի քրեական գործերով, մասնավորապես՝ պետական դավաճանության, պաշտոնեական դիրքի չարաշահման, հանցավոր եկամուտներն օրինականացնելու, դատական իշխանությունն ուզուրպացնելու փորձի, հարկերից խուսափելու գործերով:

Փոխանցում է tass.ru-ն: