18.09.2019 15:46

Սաուդյան թագաժառանգ. Գրոհները թագավորության վրա փորձություն են աշխարհի համար

Սաուդյան թագաժառանգ. Գրոհները թագավորության վրա փորձություն են աշխարհի համար

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը երկրի նավթային օբյեկտների վրա հարձակումներն անվանել է «փորձություն» ողջ միջազգային հանրության համար:

«Կատարվածն իսկական փորձություն է  միջազգային հանրության համար՝ քայքայիչ գործունեությունը կանխելու  ընդունակության առումով»,-նրա խոսքն է մեջբերում  Al Arabiya  հեռուստատեսությունը:

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն Թեհրանին մեղադրել է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին առնչություն ունենալու մեջ:

Իրանի ԱԳՆ-ն այդ հայտարարությունը անհիմն է համարել:

Փոխանցում է tass.ru-ն: