18.09.2019 15:57

ԵՀ ղեկավարի կարծիքով՝ առանց գործարքի Brexit-ը մեծ ռիսկ է պարունակում

ԵՀ ղեկավարի կարծիքով՝ առանց գործարքի Brexit-ը մեծ ռիսկ է պարունակում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառով՝ առանց պայմանագրի Միացյալ Թագավորության ելքը Եվրամիությունից մեծ ռիսկեր է պարունակում:

Համապատասխան հայտարարությունը  Յունկերն արել է չորեքշաբթի Եվրախորհրդարանի լիագումար նիստում :

«Կզարմանաք, բայց բանակցությունների ընթացքում Ջոնսոնը հայտարարեց, որ ուզում է համաձայնագիր կնքել Brexit-ի պայմանների վերաբերյալ: Բայց, միևնույն ժամանակ՝ նա հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն հոկտեմբերի 31-ին՝ գործարքով կամ առանց դրա,- ասել է Յունկերը:- Դա խոսում է այն մասին, որ առանց գործարքի Brexit-ի ռիսկը բավական իրական է: Հնարավոր է՝ դա կլինի Մեծ Բրիտանիայի կառավարության, սակայն ո՛չ ԵՄ-ի ընտրությունը»:

Ժան-Կլոդ Յունկերն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել ընդհանուր եվրոպական շուկայի ամբողջականությունը և թույլ չտալ, որ ֆիզիկական սահման առաջանա Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև:

Փոխանցում է tass.ru-ն: