18.09.2019 16:41

Ռոուհանի. Սաուդյան Արաբիայի օբյեկտների վրա հարձակումը եմենցիների նախազգուշացումն էր

Ռոուհանի. Սաուդյան Արաբիայի օբյեկտների վրա հարձակումը եմենցիների նախազգուշացումն էր

Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհը Եմենի ժողովրդի կողմից նախազգուշացում էր նրանց, ովքեր պատերազմ են սանձազերծել այդ երկրում:

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Եմենցիները չեն հարվածել հիվանդանոցի կամ դպրոցի, նրանք հարված են հասցրել արդյունաբերական օբյեկտի, որպեսզի նախազգուշացնեն իրենց թշնամիներին,- Ռոուհանիի խոսքն է մեջբերվում Իրանի նախագահի կայքում:- Թշնամական ուժերը պետք է  դաս քաղեն Եմենում ստեղծված իրավիճակից և դադարեցնեն ռազմական գործողությունները տարածաշրջանում»:

Նա հավելել է, թե «պատերազմը եմենցիները չեն սկսել, այլ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և մի քանի այլ երկրներ»:

«Իրանի դեմ կեղծ մեղադրանքների փոխարեն հարկավոր է հաշվի առնել այն ժողովուրդների ուժը, որոնք ծնկած տեղից ոտքի են ելնում»,- հավելել է Իրանի նախագահը:

Փոխանցում է tass.ru-ն: