18.09.2019 17:02

ԱՄՆ-ն ուզում է Սնոուդենից խլել նրա «Անձնական գործ» գրքի հոնորարը

ԱՄՆ-ն ուզում է Սնոուդենից խլել նրա «Անձնական գործ» գրքի հոնորարը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը երեքշաբթի հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ԱԱԳ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի՝ նրան մեղադրելով այն բանի համար, որ նա հրապարակել է իր նոր գիրքը՝ առանց ստանալու նման դեպքերում պահանջվող թույլտվությունն իշխանությունների կողմից և խախտելով պետական գաղտնիքը չհրապարակելու վերաբերյալ իր ստորագրությունը:

Բանն այն է, որ նույնիսկ նախկին պետծառայողները, որոնք առնչվում են պետական գաղտնիքների և ստորագրություն են տալիս դրանք չհրապարակելու վերաբերյալ, ամերիկյան օրենքների համաձայն՝ պետք է իրենց գրքի ձեռագիրն ուղարկեն ստուգման՝ ըստ իրենց աշխատանքի վայրի, տվյալ դեպքում՝ Ազգային անվտանգության գործակալություն: Մինչդեռ այս գրքի հրատարակությունն իրականացվել է հույժ գաղտնի պայմաններում, և նույնիսկ ներքին գրագրության մեջ այդ նախագիծը միայն գաղտնաբառով է նշվել:

Որպես պատիժ՝ առաջարկվում է գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը հատկացնել ԱՄՆ կառավարությանը:

Փոխանցում է BBC-ն: