18.09.2019 17:50

Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել, որով ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին նշանակել է վարչապետի գլխավոր խորհրդական:

Հիշեցնենք, որ Օսիպյանն այսօր պաշտոնապես ազատվել է Ոստիկանապետի պաշտոնից: