18.09.2019 18:18

Գագիկ Ջհանգիրյանը արդարացվեց. Հայկական Ժամանակ

Գագիկ Ջհանգիրյանը արդարացվեց. Հայկական Ժամանակ

ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց։ Նման որոշում հրապարակեց Վճռաբեկ դատարանը՝ Համլետ Ասատրյանի նախագահությամբ։

«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, դատարանն այսպիսով բեկանեց նրա վերաբերյալ դատավճիռը, ճանաչեց նրա անմեղությունը եւ արդարացրեց նրան՝ քրեական գործի վարույթը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։

Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել իր վերաբերյալ 2009 թվականի դատավճիռը եւ նույն թվականի մայիսի 20-ի որոշումը, ճանաչել եւ հռչակել իր անմեղությունը, կայացնել արդարացման դատական ակտ։

Ջհանգիրյանը ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 23-ի հանրահավաքից հետո։ Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար եւ դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։