ՉԼ. ՊՍԺ-ն վստահ հաղթանակ տոնեց «Ռեալ»-ի նկատմամբ, «Ատլետիկո»-ն ոչ-ոքի խաղաց «Յուվենթուս»-ի հետ, այլ արդյունքներ (տեսանյութեր)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ:
ՊՍԺ-ն սեփական հարկի ներքո 3 անպատասխան գնդակ ուղարկեց Մադրիդի «Ռեալ»-ի դարպասը:
Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Անխել դե Մարիան: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Խուան Բերնատը:
Հարկ է նշել, որ խաղի ընթացքում հյուրերը կարողացան երկու գոլ խփել, սակայն երկու դրվագներում էլ կանոնների խախտում կար, ինչի պատճառով մրցավարները չեղարկեցին դրանք:
ՊՍԺ - «Ռեալ»՝ 3:0
«Ատլետիկո»-ն տանը մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց «Յուվենթուս»-ի հետ: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
Թուրինցիներից աչքի են ընկել Խուան Կուադրադոն և Բլեզ Մատյուիդին, իսկ տանտերերից Ստեֆան Սավիչը և Էկտոր Էրերան:
«Ատլետիկո» - «Յուվենթուս»՝ 2:2
«Մանչեսթեր Սիթի»-ն արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շախտյոր»-ի դարպասը:
Աչքի ընկան Գաբրիել Ժեզուսը, Ռիյադ Մահրեզը և Իլկայ Գյունդողանը:
«Շախտյոր» - «Ման. Սիթի»՝ 0:3
«Բավարիա»-ն իր հերթին «Ալիանս Արենա»-ում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ցրվենա Զվեզդա»-ի նկատմամբ:
Գոլի հեղինակ դարձան Կինգսլի Կոմանը, Թոմաս Մյուլլերը և Ռոբերտ Լևանդովսկին:
«Բավարիա»-«Ցրվենա Զվեզդա»՝ 3:0
Այլ արդյունքներ՝
«Դինամո Զագրեբ» - «Ատալանտա»՝ 4:0
«Բայեր» - «Լոկոմոտիվ»՝ 1:2