19.09.2019 10:00

Հովհաննես Բաչկովը հաղթանակ տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հովհաննես Բաչկովը հաղթանակ տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակ տոնեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դե Լոս Սանտոս Լեոնելի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Դա հնարավորություն տվեց մեր մարզիկին ապահովել առնվազն բրոնզե մեդալ։

Քառորդ եզրափակչում հանդես եկող մեր մյու ներկայացուցիչները՝ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը պարտություն կրեցին ու թողեցին ասպարեզը։