Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. 3-րդ փուլի առաջին պարտիայում Արոնյանը ոչ-ոքի գրանցեց

Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում անցկացվող շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկության 3-րդ շրջանում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցեց Ռուաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մատլակովի հետ:
1-ին պարտիայում Արոնյանը կարճատև պայքարից հետո հաշտություն կնքեց ռուս շախմատիստի հետ: Այսօր կայանալու է երկրորդ պարտիան:
Հիշեցնենք, որ մեր մյուս 3 ներկայացուցիչները՝ Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն արդեն լքել են պայքարը:
Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Մրցաշարին մասնակցում է 128 շախմատիստ: