19.09.2019 11:26

Չավին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

Չավին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

Քաթարի առաջնությունը ներկայացնող «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթողի հավակնորդների մասին: Չավին իր նախկին ակումբին՝ «Բարսելոնային», համարել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը:

«Ինձ համար Չեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բարսելոնան» է: Կարծում եմ, որ «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» համար այս մրցաշարում հաղթելը ևս առաջնային խնդիր է: Անգլիայում 2 գավաթ նվաճելուց հետո Խոսեպ Գվարդիոլան ամեն ինչ կանի նաև Չեմպիոնների լիգայում հաղթելու համար»,- Չավիի խոսքը փոխանցում է Mirror-ը:

Չավին «Բարսելոնայում» հանդես է եկել 1998-2015 թվականներին: 17 տարի «Բարսելոնայում» անցկացնելով՝ Չավին 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր: